Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդ/կոնտակտավոր հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել». Սամվել Մարտիրոսյան

08:40, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
«Ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդ/կոնտակտավոր հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել». Սամվել Մարտիրոսյան

Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ։
     Հ․Գ․ Խնդրում եմ՝ ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։
     Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի՝ կասի։
     Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։
     Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել»։

11700 | 0
Facebook