Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիմակ դնելու ու ձեռքերը լվանալու հետ մեկտեղ մարդ եղեք». Լիլիթ Բլեյան

02:05, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
«Դիմակ դնելու ու ձեռքերը լվանալու հետ մեկտեղ մարդ եղեք». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսի և փոխադարձ անվստահության համաճարակ է, որն ուղեկցվում է թշնամության սուր դրսևորումներով, ատելության կոչերով (աջուձախից), բոլորը՝ հիվանդ, թե առողջ, ուտում են զմիմյանս՝ առանց համեմունք, արդեն անգամ՝ առանց գեղեցիկ մատուցելու, ահագնանում է տհաճ, թունավոր մթնոլորտը, շնչելու օդը կտրուկ պակասել է։
     Մարդ եղեք, դիմակ դնելու ու ձեռքերը լվանալու հետ մեկտեղ մի քիչ էլ հանրային խոսքի ու մտքի հիգիենայի մասին հիշեք, ձեր լայվ ու չլայվ ելույթները կյանքեր են կրճատում։
     Վիրուսը կանցնի շուտով, դիմակները կշպրտենք, իսկ էս բզկտված մթնոլորտում մենք դեռ ապրելու ենք, ու էս նոր հակասոցիալական տարածությունը մեր միջև դեռ շա՜տ երկար ժամանակ դժվար կլինի կրճատել»։

8257 | 0
Facebook