Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան կընդլայնի իր տարածքը

21:30, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
Ֆրանսիան կընդլայնի իր տարածքը

Հունիսի 10-ին ՄԱԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ, որը թույլ է տալիս Ֆրանսիային ընդլայնել իր տարածքը Հնդկական օվկիանոսում 151,323 կմ² տարածքի չափով, հաղորդում է Euractiv հրատարակությունը:

Խոսքը Ռեյունիոն (Réunion) կղզու մերձակայքի և հարավային ու անտարկտիկական տարածքների մասին է: Ֆրանսիայի կոնտինենտալ շելֆը կհասնի 730 հազար քառակուսի կիլոմետրի, տիրապետության տակ գտնվող ջրերի ընդհանուր տարածքը (ներքին և տարածքային ջրեր) կամ ֆրանսիական իրավասության ներքո կլինի (բացառիկ տնտեսական գոտի) 10,2 միլիոն քառակուսի կմ տարածք։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի իրավասության տակ կլինեն միայն ծովի հատակն ու ընդերքը, ոչ թե ջրերը, որոնք շարունակում են մնալ որպես միջազգային սեփականություն:

11377 | 0
Facebook