Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել

14:45, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել

ՀՀ վարչական դատարանը հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների և հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:

5877 | 0
Facebook