Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հաճախ «կրկին» բառի փոխարեն ասում են «կրկին անգամ»․ Լեզվի կոմիտե

19:05, շաբաթ, 13 հունիսի, 2020 թ.
Հաճախ «կրկին» բառի փոխարեն ասում են «կրկին անգամ»․ Լեզվի կոմիտե

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հաճախ «կրկին» բառի փոխարեն ասում են «կրկին անգամ»։ Սա սխալ է, քանի որ «կրկին» նշանակում է «երկրորդ անգամ, ևս մի անգամ», ուստի «կրկին» բառի հետ «անգամ» բառի գործածությունն ավելորդ է։

«Քանիցս» բառը նշանակում է «մի քանի անգամ»։ Քանի որ այս բառն արդեն իսկ պարունակում է «անգամ» իմաստը, սխալ է ասել «քանիցս անգամ»։ Ճիշտ է, օրինակ, ասել․ «Նա քանիցս անդրադարձել է այդ հարցին»։

3993 | 0
Facebook