Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը Ֆրանսիայից 10 բժիշկ կժամանի Հայաստան». Արսեն Թորոսյան

12:35, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
«Վաղը Ֆրանսիայից 10 բժիշկ կժամանի Հայաստան». Արսեն Թորոսյան

«Վաղն ունենք 10 բժշկի այց Ֆրանսիայից՝ հատուկ չվերթով, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել և կրկին կայցելեն, նաև ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ՝ երկու տարբեր ուղղություններով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Պատասխանելով հարցին, թե այլ երկրներից ի՞նչ օգնություններ են սպավում, Թորոսյանն ասաց. «Տարատեսակ. սկսած մասնագիտական՝ զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկների»։

9598 | 0
Facebook