Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանել «Վեոն Արմենիայի» գնման 60 միլիոն դոլարի ֆինանսական աղբյուրները»․ Դ․ Խաժակյան

12:25, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
««Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանել «Վեոն Արմենիայի» գնման 60 միլիոն դոլարի ֆինանսական աղբյուրները»․ Դ․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս տեղեկացանք, որ նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ն բանակցություններ է սկսել «Վեոն Արմենիայի» հետ՝ Բիլայն ապրանքանիշի ձեռքբերման հնարավոր գործարքի շուրջ: Ucom-ից հեռացած Հայկ և Ալեքսանդր Եսայանների նախաձեռնությամբ ՏՄՊՊՀ-ն դիտարկում է գնման հարցը:

«Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիայի» գործարքի հնարավոր գինը 60․000․000 դոլար է ըստ տարբեր գնահատումների, ու եթե կանխավճարը կա գործընթացի մեկնարկի համար, ուրեմն կա նաև համապատասխան գումարը կամ դրա ստացման ակնկալիքը: Նկատի ունենալով, որ խոսքը գնում է հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների մասին, կարծում եմ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն և հանրությունը իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվելու այդ գործարքը: Եթե դա վարկ է, ապա ինչի՞ գրավադրմամբ կամ ի՞նչ երաշխիքի հիման վրա է առևտրային բանկը տրամադրելու այդ միջոցները նորաստեղծ կազմակերպությանը, որը, թեև ունի բարի համբավ, սակայն իր ծավալների համատեքստում ըստ անզեն գնահատումների չի տիրապետում այդպիսի ռեսուրսների:

Հաշվի առնելով հարցի ստրատեգիական բնույթը լրատվամիջոցների և իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում այս գործընթացի վրա, և «Թիմ»-ից ակնկալում եմ պարզաբանում ստանալու այն մասին, թե որո՞նք են իր ֆինանսական աղբյուրները և ի՞նչ հենքով կամ ինչի՞ գրավադրմամբ է «Թիմ» ՍՊԸ-ն վարկավորում ստանում»։

5536 | 2
Facebook