Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին». Արսեն Թորոսյան

12:00, ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ.
«Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին». Արսեն Թորոսյան

«Դեռ վաղ է խոսել անկման մասին. այո՛, մենք ավելի մեծ թվեր ենք ունեցել, բայց այսօր էլ 612 դեպք ենք ունեցել, որը ցածր թիվ չէ և մեր նման հզորություններ ունեցող երկրի համար մեր գործողությունները միգուցե էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նոր հաճակալներով, սարքերով հարցը չի լուծվելու. հարցը լուծելու է միայն թվերի զսպումը:

Նախարարը նշեց, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվին: «Երբ տեսնում ենք այդ մեծ թվերը, լարվածությունը մեծանում է... շատ դժվար կլիներ գնահատել իրավիճակը, եթե վերջին խստացումները չլինեին. մենք էլի 600 կունենայի՞նք, թե՞ արդեն 800: Նախնական գնահատականներով՝ 15 000 դեպքին մենք պետք է հասած լինեինք ամսի 9-ին, բայց հասել ենք ամսի 12-ին, ինչը շատ լավ է, բայց միևնույն է, մեծ թիվ է, և ադ թվին պետք է անդրադառնալ իջեցման տեսանկյունից»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր աշխատանքները պետք է ուղղվեն ոչ թե հզորությունների բարձրացմանը, այլ՝ թվերի զսպմանը:

6673 | 1
Facebook