Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տարբեր ուժեր քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու մեր պետության հիմքերը». Սուրեն Պապիկյան

22:45, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
«Տարբեր ուժեր քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու մեր պետության հիմքերը». Սուրեն Պապիկյան

«Տարբեր ուժեր, օգտվելով նոր կորոնավիրուսի համաճարակից, տաքացնում են իրենց ձեռքերը, ինչը չի կարող դրական համարվել: Նրանք փորձում են հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետության հիմքերը, մենք դա թույլ չենք տա»,- «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
     Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ կառավարության թերացումներն են հանգեցնում այդպիսի հակադարձ արձագանքների, նախարարը եթերի ընթացքում ասել է. «Մի կողմից նրանք իրավիճակը համարում են պատերազմական՝ կորոնավիրուսի հարձակումը համարելով պատերազմ, մյուս կողմից՝ նրանց գործողություններն այդ դաշտում չեն, և դա շատ ուժերի գործունեության պետականամետության մասին չի խոսում: Հայաստանի կառավարությունն այս օրերին զբաղված է կորոնավիրուսը որևէ կերպ հաղթահարելու խնդրով, դրանով է զբաղված ամբողջ աշխարհը, և այս իրավիճակում այդ ուժերի գործունեությունը պետք է միտված լինի մեր քաղաքացիների համար իրավիճակը օր առաջ ավելի բարվոք դարձնելուն, մինչդեռ այդպես չէ, ես նրանց գործողությունները չեմ կարող դրական համարել»:

ՏԿԵ նախարարի խոսքով՝ այդ ուժերի վարքագիծն իր համար անակնկալ չէ. «Կան մարդիկ, որ երբ խոսում են հայրենիքի մասին, հստակ չէ, թե որ պետությունը նկատի ունեն, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ մենք տարբեր պետությունների և տարբեր հայրենիքների շահեր ենք պաշտպանում»,- ասել է Պապիկյանը:
     Մանրամասները` սկզբնաղբյուրում:

5209 | 0
Facebook