Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մզկիթում կրակ բացած ահաբեկիչը դատապարվել է 21 տարվա ազատազրկման

20:40, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
Մզկիթում կրակ բացած ահաբեկիչը դատապարվել է 21 տարվա ազատազրկման

Նորվեգական դատարանը 21 տարվա ազատազրկման է դատապարտել ահաբեկիչ Ֆիլիպ Մասնհաուսին, ով 2019 թվականի օգոստոսի 10-ին կրակ էր բացել Օսլոյի մոտակայքում գտնվող մզկիթում՝ վիրավորելով 65-ամյա պահակին: Սա ամենադաժան պատիժն է, որ նախատեսված է երկրի օրենսդրությամբ: Պատժի առանձնահատկությունն այն է, որ ազատազրկվածը կարող է բանտում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ համարվում է վտանգավոր հանրության համար: Ըստ այդմ, նրա պատիժը կարող է երկարացվել. հավելենք, որ Նորվեգիայում արգելված է ցմահ ազատազրկումը:

Նմանատիպ դատավճիռ կայացվել էր նաև 2012 թվականին՝ ահաբեկիչ Անդերս Բրեյվիքի նկատմամբ, ով 2011 թվականի հուլիսի 22-ին պայթյուն էր իրականացրել Օսլոյի կենտրոնում՝ սպանելով 77 մարդու, վիրավորելով 151-ի:

7016 | 0
Facebook