Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել

16:15, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային նոր ցուցանիշի՝ 23 տրիլիոն դոլարի, հաղորդում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը: Նշվում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում պետական պարտքը ավելացել է 6 տրիլիոն դոլարով:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս ցուցանիշի աճը կապում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում իշխանությունների գործողությունների հետ:

Ավելի վաղ նախկին պաշտոնյա Հենրի Պոլսոնը նախազգուշացրել էր, որ պետական պարտքի չկառավարվող աճը և բյուջեի դեֆիցիտը կարող են դոլարին զրկել արտոնյալ դիրքից՝ որպես աշխարհի հիմնական պահուստային արտարժույթ։

9964 | 0
Facebook