Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ու Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ

19:45, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
Եվրոխորհրդարանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ու Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ

Եվրոխորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ, գրում է Интерфакс-Азербайджан-ը։
     «Անցած տարի հայտարարված՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի, որը Կապանը կմիացնի Հադրութին՝ անցնելով Գուբադլիի ու Ջաբրայիլի շրջաններով, որոնք ևս օկուպացված են»,- նշվում է ԵԽ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական ​​զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի հայտարարության մեջ:
     «Այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի պաշտոնական իշխանությունների համաձայնության և միջազգային իրավունքի խախտմամբ»,- նշվում է տեքստում:

11999 | 3
Facebook