Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հասունանում է ապարատի դավադրության սպառնալիք․ #Взгляд

15:05, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
Հասունանում է ապարատի դավադրության սպառնալիք․ #Взгляд

ЕврАзЭС ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը մեկնաբանել է ՀՀ ուժային կառույցներում ղեկավարների փոփոխությունը, որը, ըստ նրա, ազդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, գրում է Взгляд պարբերականը։

«Հայաստանցիների մեծամասնությունը չի աջակցում հրաժարականների վերջին շարքին, որովհետև հանրության շրջանում առկա է բավականին լուրջ պառակտում: Վարչապետի վարկանիշն արդեն մի քանի ամիս ընկնում է։ Անկումը պայմանավորված է կորոնավիրուսի ժամանակ նրա անփույթ գործողություններով, ինչպես նաև կադրերի ոչ արդյունավետ նշանակմամբ: Փաշինյանը պարբերաբար նախարարներ է նշանակում, նրանց արագ հանում: Փոքր երկրում վրդովմունքն արագ է աճում: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատից այլընտրանքային էլիտար խմբերի ընդդիմադիր տրամադրություններն ավելանում են»,- նշում է Լեպյոխինը:
     Քաղաքագետի խոսքով՝ Սարգսյանի շրջապատի նախարարները, որոնք երկու տարի առաջ կորցրել են իշխանությունը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության ակտիվիստները «ոչ մի տեղ չեն չքացել», նրանք տրամադրված են փոխադարձ հատուցման, նրանք հետևում են Փաշինյանի թույլ տված յուրաքանչյուր սխալին:
     «Հասունանում է ապարատի դավադրության սպառնալիք, խմբերի համախմբում, որոնք կարող են Փաշինյանի համար գրեթե նույնպիսի իրավիճակ ստեղծել, որը նա արեց Սարգսյանի դեմ: Հետևաբար, կադրային վերջին որոշումները բացատրվում են ոչ թե Գլխավոր շտաբի աշխատանքին ներկայացվող պահանջներով, այլ առկա լարվածությամբ: Կառավարությունում ավելանում են կադրային հաճախակի փոփոխությունները, իսկ տնտեսության մեջ, ցավոք, իրական արդյունքներ չկան»,- նշել է քաղաքագետը:

12160 | 2
Facebook