Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Zara-ն պատրաստվում է 1200 խանութ-սրահ փակել

22:35, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
#Zara-ն պատրաստվում է 1200 խանութ-սրահ փակել

Իսպանական Zara հագուստի խանութների ցանցը, որը պատկանում է Inditex Group-ին, պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 խանութ-սրահ փակել։ Նշվում է, որ վաճառքները նվազել են 44%-ով։ Դրա փոխարեն նրանք ցանկանում են զբաղվել առցանց վաճառքի առաջխաղացմամբ, հայտնում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի՝ փակվելու են 1000-ից 1200 խանութ-սրահներ, որոնք հիմնականում գտնվում են Ասիայում և Եվրոպայում:

Inditex Group-ի վաճառքները փետրվար-ապրիլին նվազել են 3,3 միլիարդ եվրոյով, իսկ զուտ վնասը կազմում է 409 միլիոն եվրո։ Հունիսի 8-ի դրությամբ Zara հագուստի 7 412 խանութների մեկ քառորդ փակ է։ Առցանց վաճառքը նշված ժամանակահատվածում աճել է 50%-ով, իսկ ապրիլին` 95%-ով, ինչը սեփականատերերին հուշել է ապագայում կենտրոնանալ առցանց վաճառքների վրա:

13054 | 0
Facebook