Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Անգամ իմ երեխաների հեռախոսներն են գաղտնալսում». Արթուր Վանեցյան

00:40, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
«Անգամ իմ երեխաների հեռախոսներն են գաղտնալսում». Արթուր Վանեցյան

«Երեկվանից իմ նկատմամբ սկսել են իրականացնել շատ ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ գաղտնալսումներ, արտաքին դիտում և այլն»,- «Երկիր մեդիա»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով նման գործողություններ են իրակացվում նաև իր ընտանիքի անդամների նկատմամբ. «Մեր կուսակցութան գրասենյակի դիմաց դրել են տեսախցիկ, որ տեսնեն՝ ովքեր են գալիս-գնում մեր գրասենյակ: Անգամ իմ երեխաների հեռախոսներն են գաղտնալսում»,- ասել է Վանեցյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պարզել այդ ամենը, Վանեցյանը պատասխանել է՝ «Օդում կախված լուրերից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Անգամ իմ երեխաների հեռախոսներն են գաղտնալսում». Արթուր Վանեցյան
10875 | 0
Facebook