Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ամեն 5-րդ մահ վրա է հասել #COVID_19-ի պատճառով

19:40, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
Մոսկվայում ամեն 5-րդ մահ վրա է հասել #COVID_19-ի պատճառով

Մայիսին Մոսկվայում մահացել է 15713 բնակիչ: Կորոնավիրուսը դարձել է 2757-ի մահվան պատճառ, այսինքն, ամեն 5-րդ մահ վրա է հասել կորոնավիրուսի պատճառով: Այս տվյալները փոխանցել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը:

2019 թվականի մայիսի հետ համեմատած՝ այս տարի Մոսկվայում մահվան դեպքերի թիվն ավելացել է 5715-ով, որոնցից, ընդհանուր առմամբ, 5260-ն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն COVID-19-ի հետ: Այսինքն, մահվան թվերի, այսպես կոչված, ավելցուկի 92%-ը կապ ունի վարակի հետ:

Ընդհանուր հաշվարկներով՝ կորոնավիրուսից մահացածությունը Մոսկվայում կազմում է 2-3,8%, որն ավելի ցածր է, քան Նյու Յորքում, Լոնդոնում, Ստոկհոլմում և այլ քաղաքներում:

5899 | 0
Facebook