Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայի նախկին վարչապետի սպանությունը բացահայտվել է 30 տարի անց

16:00, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
Շվեդիայի նախկին վարչապետի սպանությունը բացահայտվել է 30 տարի անց

Շվեդիայի գլխավոր դատախազ Քրիստեր Պետերսոնն այսօր հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեի սպանությունից ավելի քան 30 տարի անց, հաջողվել է գտնել մարդասպանին, գրում է Reuters-ը: Դատախազը հայտնել է, որ Պալմեն սպանվել է դիզայներ Սթիգ Էնգստրյոմի (Stig Engstrom) կողմից։ Պետերսոնը նշել է, որ չեն կարող Էնգստրյոմին մեղադրանք առաջադրել, քանի որ վերջինը մահացել է։

Պետերսոնը հավելել է, որ հետաքննության ժամանակ այդպես էլ չի հաջողվել գտնել զենքը: Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտները չեն պատկանել այն զենքին, որից արձակվել է կրակոցը։

Ավելի քան 10 տարի Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ուլոֆ Պալմեն գնդակահարվել էր 1986 թվականի փետրվարի 28-ին՝ Ստոկհոլմի կենտրոնում՝ կինոթատրոնից վերադարձի ճանապարհին։ Նա եղել է կնոջ հետ՝ առանց թիկնապահների։

9579 | 0
Facebook