Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայի տասնյակ քաղաքներում բողոքի 150 ակցիաներ են անցկացվել

15:45, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
Չեխիայի տասնյակ քաղաքներում բողոքի 150 ակցիաներ են անցկացվել

Հունիսի 9-ի երեկոյան Չեխիայի տասնյակ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ավելի քան 150 ցույցեր՝ կազմակերպված «Միլիոն ակնթարթներ ժողովրդավարության համար» քաղաքացիական նախաձեռնության կողմից: Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ցույցերին, հայտնում է Euronews-ը։

Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Պրահայի կենտրոնական հրապարակում, որը գտնվում է Հին քաղաքի հրապարակի արևելյան մասում։ «Մենք հոգ ենք տանում ցուցարարների անվտանգության մասին, ուստի գծանշաններ ենք արել, որպեսզի մարդիկ մնան իրարից երկու մետր հեռավորության վրա»,- ասել է Պրահայի ցույցի կազմակերպիչ Դամիան Կոխը:

Ակցիայի մասնակիցները սուր քննադատություն են հնչեցրել վարչապետ Անդրեյ Բաբիշի հասցեին: Նրանք վարչապետին պատասխանատու են համարում բուժաշխատողներին ոչ բավարար բժշկական պարագաներով ապահովելու և Չեխիայում կորոնավիրուսի բռնկմանն ուշ արձագանքելու համար:
     Չեխիայում, վերջին տվյալներով, գրանցվել է վարակի 9 763 դեպք, մահացել է 330 հիվանդ, ապաքինվել՝ 7 057-ը:

Չեխիայի տասնյակ քաղաքներում բողոքի 150 ակցիաներ են անցկացվել
6525 | 0
Facebook