Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ ռեյտինգը չունի»․ Կոտայքի մարզպետ

14:00, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
«ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ ռեյտինգը չունի»․ Կոտայքի մարզպետ

ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարություններին։ «ԲՀԿ-ը հանրության շրջանում այդ աջակցությունն ու ռեյտինգը չունի՝ իշխանափոխություն կատարելու։ Իսկ ՀՀ-ում մեկընդմիշտ արձանագրել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանափոխություն անող-չանողը ժողովուրդն է։ Խիստ թերահավատորեն եմ նայում ԲՀԿ-ի կոչերին, որոնք, կարծում եմ, պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որի մասին խոսեց վարչապետի խոսնակը»,- ասել է պաշտոնյան։

Գ․ Ծառուկյանի հայտարարություններին անդրադարձել է նաև Արարատի մարզպետը։ «Երկրում արտակարգ դրության պարագայում ԱԺ-ում ներկայացված 2-րդ քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ասել է Գարիկ Սարգսյանը։

7510 | 2
Facebook