Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկի անկում է սպասվում

21:45, չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ.
2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկի անկում է սպասվում

2020 թվականին գազի համաշխարհային պահանջարկը կարող է ընկնել 4%-ով կամ 150 միլիարդ խորանարդ մետրով, որը հանդիսանում է գազի շուկայի պատմության մեջ ամենամեծ անկումը։ Այս մասին նշվում է Էներգետիկայի միջազգային գործակալության (International Energy Agency, IEA) զեկույցում, հայտնում է Regnum-ը: Նշվում է, որ աշխարհում գազի պահանջարկի վերջին անգամ կտրուկ անկումը եղել է 2009 թվականին, երբ այն նվազել էր 2%-ով։ Ներկա պահին վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականից գազի պահանջարկը կսկսի աստիճանաբար վերականգնվել: Միևնույն ժամանակ, մինչև 2025 թվականը աշխարհում գազի պահանջարկի ամենամեծ աճը կլինի Չինաստանում: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կդառնա գազի շուկայում առաջարկի ամենամեծ աղբյուրը՝ 2019-2025 թվականների ընթացքում: Գազի շուկայում առաջարկի աճի երկրորդ մեծ աղբյուրը կլինի Ռուսաստանը, որին բաժին կհասնի գազի համաշխարհային արտահանման մեկ հինգերորդից ավելին:

9580 | 0
Facebook