Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ 14 նահանգներում կտրուկ աճել է կորոնավիրուսի վարակի տեմպը

00:45, հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ.
ԱՄՆ 14 նահանգներում կտրուկ աճել է կորոնավիրուսի վարակի տեմպը

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային համավարակի դեպքերի թիվը կտրուկ աճել է 14 նահանգներում, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ալյասկայում, Արիզոնայում, Արկանզասում, Թեքսասում, Քալիֆորնիայում, Հյուսիսային Քարոլինայում, Հարավային Քարոլինայում, Ֆլորիդայում, Քենթուքիում, Նյու Մեքսիկոյում, Միսիսիպիում, Օրեգոնում, Թենեսիում և Յութայում, Պուերտո Ռիկոյում (գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը):

Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ գյուղական վայրերում վարակների թվի աճի միտման ֆոնին, մինչդեռ վարակի «առաջին ալիքը» տեղի է ունեցել խիտ բնակեցված քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը և Չիկագոն:

9524 | 0
Facebook