Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում պարետային ժամ է ներդրվել

20:50, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Բաքվում պարետային ժամ է ներդրվել

Բաքվում կարանտինային հատուկ ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Բացի այդ, վիրուսի տարածումը կանխելու համար որոշում է կայացվել հունիսի 14-ից ժամը 00:00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 06:00-ն Բաքվում կարանտինային խիստ ռեժիմ մտցնելու մասին: Նշված ժամանակացույցում Բաքվի բնակիչներին արգելվում է լքել իրենց մշտական բնակության վայրը: Նշվում է, որ մարդիկ կարող են լքել իրենց բնակության վայրերը միայն արտակարգ պատահարի ժամանակ՝ շտապօգնության միջոցով: Տները լքել կարելի է նաև ամենամտերիմ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար՝ նախապես թեժ գծից թույլտվություն ստանալով: Վերոնշյալ ժամանակամիջոցում թույլատրվում է միայն պետական կառույցների, հիվանդանոցների, սոցաշխատողների, ապրանքափոխադրմամբ զբաղվողների և մի քանի այլ ոլորտների աշխատողների աշխատանքը:

6787 | 0
Facebook