Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարանտինը փրկել է ավելի քան 3 միլիոն եվրոպացու կյանք

20:45, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Կարանտինը փրկել է ավելի քան 3 միլիոն եվրոպացու կյանք

Եվրոպայում կարանտինը փրկել է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք: Այսպիսի եզրակացության են եկել Լոնդոնի կայսերական քոլեջի (Imperial College London) գիտնականները, հայտնում է BBC-ն:
     Մասնավորապես, գիտնականները մայիսի սկզբին ուսումնասիրել են կարանտինի ազդեցությունը Եվրոպայի 11 երկրներում՝ Ավստրիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում, և մոդելավորել են մի իրավիճակ, որի դեպքում, եթե չսահմանվեր կարանտին:
     Ըստ հաշվարկների՝ առանց կարանտինի սահմանման, այս երկրներում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից կմահանար 3.2 միլիոն մարդ: Համաձայն այդ մոդելի՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը կարող էին կազմել 630 հազար, Ֆրանսիայում՝ 690 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 470 հազար:
     Այս պահի դրությամբ ուսումնասիրված երկրներում մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 130 հազար, որը 10 անգամ պակաս է: Այսպիսով, կարանտինը փրկել է մոտ 3,1 միլիոն մարդու կյանք:

9980 | 0
Facebook