Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել

12:25, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի ևս 5 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
     Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
     Հիվանդությունը, բարեբախտաբար, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:

5953 | 0
Facebook