Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Արթուր Վանեցյանին

11:45, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Արթուր Վանեցյանին

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում, գրում է Hraparak.am-ը։ «Մեր աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, ապա դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ: Նա ասել է՝ կարևորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

28302 | 4
Facebook