Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն առաջ է անցել Թրամփից

21:30, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Բայդենն առաջ է անցել Թրամփից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է՝ հասնելով 38%-ի՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի արդյունքում։ Հարցումն իրականացվել է CNN-ի կողմից։
     Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի վարկանիշն ընկել է 7 կետով` անցած ամսվա ընթացքում իրականացված հարցումների համեմատ: Այժմ նա ավելի շատ է հետ մնում դեմոկրատ Ջո Բայդենից։ Ներկա պահին Բայդենի վարկանիշը գտնվում է ամենաբարձր կետում։
     Միևնույն ժամանակ, հարցված ամերիկացիների 38%-ը հավանություն է տալիս Թրամփի նախագահմանը, մինչդեռ 57%-ը հավանություն չի տալիս:

Բացի այդ, Թրամփը 14%-ով զիջում է Բայդենին: Ներկայիս նախագահին աջակցում է հայտնում հարցվածների 41%-ը, իսկ Բայդենի աջակցությունը կազմում է 55%։

9931 | 0
Facebook