Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը սպառնացել է Ծառուկյանին․ «Հրապարակ»

09:05, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Փաշինյանը սպառնացել է Ծառուկյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության և ԲՀԿ-ի միջև փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։ Տեղեկացանք, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը և սպառնացել, որ քայլ անելու դեպքում ոչնչացնելու է բոլորին։ Բայց ԲՀԿ-ականները չեն ընկրկում, շարունակում են իշխանություններին հակահարվածներ հասցնել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախօրեին «մերկացրեց» մի «կոռուպցիոն գործարք»՝ հայտարարելով, որ Փաշինյանն իր թիկնապահի քրոջ անունով 3 միլիոն դոլարանոց տուն է գնել Կանադայում։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փաստերի վրա է հիմնված պնդումը։ Ասաց, որ փաստեր չունի, իր գրառումը Նիկոլ Փաշինյանի սիրած՝ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ է։ Իսկ մտահոգված չէ՞, որ դատի կտան կամ գործ կհարուցեն իր դեմ։ Ասաց՝ ոչ, ու հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ, «օդում կախված լուրերի» համաձայն հայտարարություններ էին անում։ Օրվա վերջում իմքայլական Արփի Դավոյանը Ծառուկյանի գրառումն ուղարկեց գլխավոր դատախազին՝ «խնդրելով պարզել նրա վկայակոչած փաստերի համապատասխանությունն իրականությանը և տալ իրավական գնահատական»։

Մանրամասները՝ թերթի համարում։

17025 | 1
Facebook