Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

01:05, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը

Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության՝ 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ է ներկայացվել դեռևս 2016 թվականին։

Հայտնի է դարձել, որ հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
     Նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից, գրում է Ermenihaber-ը։

5007 | 0
Facebook