Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա»․ Անի Սամսոնյան

03:05, երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ.
«Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա»․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի հետո կարելի է ասել, որ մենք կրթության բարեփոխումների հարցում հայտնվել ենք խորը, անտակ հորում և սրա գինը վճարել ենք ու վճարելու ենք սերունդներով։ Ի դեմս մեր բոլոր լավատեսական սպասումների՝ այսօր կրթության ոլորտի պատախանատուն իր ապաշնորհ կառավարմամբ ևս չի հուսադրում կրթության և գիտության կայուն և ներառական զարգացման առումով։ Իսկ մշակույթի և սպորտի վիճակի մասին ամոթալի է նույնիսկ խոսել։

Այս կապակցությամբ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմել է հարցապնդմամբ, որը պարունակում է վաթսունից ավել հարցադրումներ նախադպրոցական և դպրոցական կրթության, Միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, Արմաթ լաբորատորիաների, Այբ դպրոցի, հեռավար ուսուցման, բուհական կառավարման խորհուրդների, գրագողության, մշակույթի և գերատեսչության մենեջմենթի վերաբերյալ։

Այս հարցերի մասին մենք ամբողջ տարին բարձրաձայնել ենք, բայց ոչ մի արդյունք չենք տեսել, այլ հակառակը․ ողջամտության դիմաց սեփական «ես»-ի գերագնահատումը ավելի խորն է գլորել ոլորտը երկու տարվա մեկնարկային վիճակից։ Ոլորտի այն պատասխանատուն, որը արդյունք չի տալիս, պիտի հեռանա արժանապատվորեն և չխաղա պետության հետ»։

5090 | 1
Facebook