Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները»․ վարչապետ

14:00, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»:

31001 | 9
Facebook