Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#SaudiAramco ընկերությունը բարձրացրել է #ArabLight տեսակի նավթի գինը

20:40, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
#SaudiAramco ընկերությունը բարձրացրել է #ArabLight տեսակի նավթի գինը

Սաուդյան Saudi Aramco պետական նավթային ընկերությունը հուլիսի մատակարարումների համար բարձրացնելու է նավթի մատակարարման գները բոլոր գնորդների համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության նորացված գնացուցակին: Ամենազգալի թանկացումը կվերաբերի ասիական շուկային․ 5.6-7․3 դոլարի սահմաններում կթանկանա նավթը Ասիական տարածաշրջանի համար, որը հանդիսանում է արաբական նավթի սպառման ամենամեծ շուկան։ Ասիական երկրների գնորդների համար Arab Light տեսակի նավթի գինը հուլիսին կբարձրանա մեկ բարելի համար 6,1 դոլարով, որը վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ թանկացումն է:
     Հյուսիս-արևմտյան Եվրոպայի գնորդների համար Arab Light տեսակի նավթի գինը կավելանա մեկ բարելի համար 4 դոլարով, իսկ ամերիկյան գնորդների համար կթանկանա՝ մեկ բարելի համար 0.6 դոլար:

9047 | 0
Facebook