Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մադագասկարի կրթության նախարարին հեռացրել են՝ կոնֆետների պատճառով

17:15, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
Մադագասկարի կրթության նախարարին հեռացրել են՝ կոնֆետների պատճառով

Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուելինան աշխատանքից հեռացրել է Կրթության նախարար Ռիդզաս Ձուսու Ասիսամբատրա Անդրիամանանին՝ 2,2 միլիոն դոլարի կոնֆետ գնելու համար:

Դեռևս ապրիլին իշխանությունները հայտարարել էին, թե ստեղծել են խոտաբույսերից հյութ, որն, իբր, 10 օրում բուժում է կորոնավիրուսը: Այն անվանել էին Covid-Organics: Հյութն սկսել են բաժանել բնակչությանն, այդ թվում՝ դպրոցականներին: Սակայն Կրթության նախարարը գտել է, որ հյութը շատ դառն է ու որոշել է այն ըմպելը հաճելի դարձնել դպրոցականների համար: «Ես գնել եմ սառնաշաքարներ ու կոնֆետներ՝ ամեն աշակերտին՝ 3 հատ»,- ասել է նա:

Սակայն նախագահը համարել է, որ նախկին նախարարն այդկերպ ուզեցել է հարստանալ ու հեռացրել է նրան:

12236 | 0
Facebook