Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Շիրակի մարզում

13:40, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզպետարանը հայտնում է. «Հունիսի 7-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 292 պացիենտ, որոնցից 192-ը մարզի բնակիչ է։

28 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, նրանցից 90-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2528 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1205 նմուշառման հետազոտություն»:

5069 | 0
Facebook