Խնդրում ենք սպասել...

Միջազգային

21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ նոր վիճակագրության

12:25, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ նոր վիճակագրության

BeSoccer և ProFootballDB հարթակները ներկայացրել են նոր վարկանիշային աղյուսակ՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները: Այն կազմվել է ELO համակարգի հիման վրա, որը հաշվի է առնում ֆուտբոլիստների արդյունավետությունը խաղի ժամանակ, խփած գոլերը և արդյունավետ փոխանցումները՝ սկսած 2001 թվականից:

Այսպիսով, ցուցակի առաջնորդն է դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին: Նա 100 միավորից հավաքել է 100 միավոր: Երկրորդ տեղում է «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով նույնպես հավաքել է 100 միավոր: Մեսին նրանից առաջ է անցել հավելյալ ցուցանիշներով: Երրորդ տեղում է «Արսենալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին խաղացող Թիերի Անրին՝ 98 միավորով:

Առաջատարների 10-յակում են նաև Լուիս Սուարեսը՝ 97, Զլատան Իբրահիմովիչը՝ 97, Մոհամեդ Սալախը՝ 97, Նեյմարը՝ 96, Ռոբերտ Լևանդովսկին՝ 96, Ռադամել Ֆալկաոն՝ 95 միավորներով:

13137 | 0
Facebook