Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ ցածր մակարդակի քննադատություն է անում». Արմեն Վարդանյան

10:25, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
«Շատ ցածր մակարդակի քննադատություն է անում». Արմեն Վարդանյան

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, մինչև Միշիկի լայվերը բավականին բարձր կարծիքի էի նրա ինտելեկտուալ կարողությունների մասին: Մտածում էի թույն ինտելեկտուալ տիպ ա: Բայց մարդը էս բոլոր վիդեոներով կոտրեց իր մասին բոլոր դրական միֆերը: Վիեննային մի քանի անգամ ասաց ռուսերեն ձևով՝ Վենա, Իլհամ Ալիևին էլի ռուսերեն տարբերակով Իլխամ Ալիև ա ասում, իսկ կոնվենցիան էլ չի տարբերում պայմանագրից, օրենքից, Լանզարոտի կոնվենցիայի մասին ասում ա՝ Լանզարոտի պայմանագիր, օրենք: Իր բուն ասելիքին էլ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև շատ ցածր մակարդակի քննադատություն ա անում: Նիկոլին ու իշխանությանը կարելի էր շատ ավելի որակյալ քննադատել»:

6602 | 1
Facebook