Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ քաղաքացին տարբեր ուղիներ է փնտրում՝ միայն թե ռուսերեն կրթության տա իր զավակին իր իսկ երկրում». պատմաբան

10:00, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
«ՀՀ քաղաքացին տարբեր ուղիներ է փնտրում՝ միայն թե ռուսերեն կրթության տա իր զավակին իր իսկ երկրում». պատմաբան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտառոց է, բայց փաստ՝ օրենքով սահմանված մեր պետական ազգային դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցվող ամբողջական դասարաններ, անգամ՝ մի ողջ դպրոց: Լեզվի կոմիտեն վարչական դատարան հայց է ներկայացրել Արմավիր քաղաքի դպրոցի տնօրենի դեմ՝ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նման կատարյալ ստրկամտություն և թերարժեքության բարդույթ երևի թե միայն մեր երկրում հանդիպես. Հայաստանի քաղաքացին տարբեր ուղիներ է փնտրում՝ միայն թե ռուսերեն կրթության տա իր զավակին իր իսկ երկրում: Դա աբսուրդ է՝ ոչ մի քաղաքակիրթ երկրում նման պատկեր չկա. ամեն տեղ անխտիր բոլոր աշակերտների համար առկա են միայն պետական ազգային դպրոցներ՝ ուսուցվող բացառապես տվյալ երկրի ազգային լեզվով, և եթե կա ցանկություն և օրենքով սահմանված է՝ ազգային փաքրամասնությունների համար կարող են գործել ընդամենն առանձին մասնավոր դասընթացներ»:

6175 | 0
Facebook