Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուշ չէ հենց այս ուղղությամբ մտածելու և գործելու»․ Վարդան Ոսկանյան

04:25, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
«Ուշ չէ հենց այս ուղղությամբ մտածելու և գործելու»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած դժվարություն հնարավորություն է այդ դժվարությունը հաղթահարելու և դրանցից ավելի ուժեղ դուրս գալու։

Ճգնաժամի սկզբում խոսք էր գնում համավարակից հետո համաշխարհային շուկաների ինչ-որ տրիլիոններից վերացական միլիարդներ Հայաստան բերելու մասին, այնինչ, հաշվի առնելով մյուս երկրների փորձն, ակնհայտ էր, որ իրական հնարավորություններից մեկը նոր որակի և ծավալների առողջապահական և դեղագործական համակարգերի ստեղծումն էր։

Ընդ որում, այդ համակարգերը հետագայում ևս կարող էին ծառայեցվել Հայաստանի շահին և բարօրությանը, թե՛ որպես ամեն րոպե պատերազմի հնարավոր «տաք» փուլի շեմին գտնվող պետություն, և թե՛ որպես համեմատաբար էժան բժշկական զբոսաշրջության ներուժ ունեցող երկիր։

Ըստ իս, հիմա էլ ուշացած, բայց ուշ չէ հենց այս ուղղությամբ մտածելու և գործելու, բայց դրա համար պետք է պետական համակարգային մտածողություն»։

6611 | 0
Facebook