Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տրիաժ կենտրոնում հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում». Ն. Փաշինյան

23:00, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Այս տրիաժ կենտրոնում հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում». Ն. Փաշինյան

.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնն արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում:

Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:

Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր»:

6125 | 0
Facebook