Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև». Վահագն Հարությունյան

22:25, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև». Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը «Փաստինֆո»-ի եթերում ասել է, որ «Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև»։ «ՀՔԾ-ն իրեն իջեցված պատվերն իրագործելու և իրադարձության իրական պատճառներն ու ընթացքը թաքցնելու համար, կնքել է խայտառակ գործարք` մարդկանց մահ և մարմնական վնասվածքներ պատճառելու համար պատասխանատու անձանց՝ ոստիկանության մի խումբ ծառայողների հետ»,- նշել է Հարությունյանն ու ավելացրել, որ խոսքը ոստիկանության այն ծառայողների մասին է, ովքեր անմիջականորեն կրել են և կրում են պատասխանատվություն, կամ առնվազն տեղեկացված են զոհվածներից երեքի մահվան հանգամանքների վերաբերյալ, որոնց մահը վրա է հասել «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից արձակված գնդակներից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները՝ Մարտի 1-ին ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին»,- հիշեցնենք՝ մայիսի 16-ի առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան, վարչապետն ասել էր․ «Շատ մանրամասներով բացահայտված է՝ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին։ Ըստ մեղադրանքի՝ եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը կրակված պարկուճները տարածքում փոխել ա, նշանակում ա՝ իսկական կրակողների պարկուճները չկան ու այսօր հնարավորություն չունենք նույնականացնելու։ Իսկ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա պատմի՝ ի՞նչ ա արել էդ պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակներին․․․ Ջանքեր պետք է գործադրենք նրան ձերբակալելու, ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Հեշտ չի, բայց պետք է գնալ»։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի
10309 | 1
Facebook