Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը

22:10, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը

«Կինեմատոգրաֆիստների միություն» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը:

«Այսօր ցավալի լուր ստացվեց:

Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՇԵՐԲԱՏՅՈՒԿԸ:
     Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե կողակիցն էր, թե կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից խորապես ցավակցում ենք ՍՎԵՏԼԱՆԱ ՇԵՐԲԱՏՅՈՒԿԻ հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

8176 | 0
Facebook