Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձևով ինձ հետ վարվեին». թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն. «Հրապարակ»

09:00, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Ես բազմավաստակ մանկավարժ եմ, չէի ուզենա, որ այդ ձևով ինձ հետ վարվեին». թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի 25-ին Երևանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։ Փոքրիկ ուրախության այդ տեսանյութը, «հակահամաճարակային կանոնների խախտման» շրջանակում, հայտնվել է վարչապետի էջում, դարձել քննարկման առարկա, և կրթության նախարարությունից որոշել են, որ թույլ տված «հանցանքի» համար Ռուզաննա Կոստանյանը պետք է ազատման դիմում գրի։

«Ինձ հանրակրթության վարչության պետն է զանգահարել, հարցրել՝ եղե՞լ է նման դեպք, թե՞ չէ, ես ասել եմ՝ այո, որն ինքնաբուխ է եղել։ Մենք այդ օրն ունեցել ենք 6 հատ 12-րդ դասարան, բոլորը եկել են՝ առանց ծնողների, ու այդ մի դասարանը, որը, անկեղծ եմ ասում, չնախատեսված էր, քանզի, եթե նախատեսված լիներ, բոլորի համար կլիներ, և այդ մի դասարանի աշակերտները ներս մտան երաժշտությամբ, ինձ բերեցին մեջտեղ, և 1-2 րոպե է երևի տևել՝ պարեցի, հետո 2-3 նախադասությամբ ասացի՝ իմ շատ սիրելի աշակերտներ, որևէ բան չի պատահել, ոչինչ, որ վերջին զանգ չեք ունենա, կարևորը՝ դուք առողջ եղեք, մեր ժողովուրդը մեծ փորձություններ է անցկացրել, սա էլ կանցկացնենք։ Ու խնդրեցի, որ դուրս գան, երկուական մոտենան, ատեստատները ստորագրեն, ստանան ու գնան։ Այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Կոստանյանը, որը 1997 թվականից ղեկավարում է թիվ 114 դպրոցը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

20184 | 0
Facebook