Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը». Հակոբ Կարապետյան

13:05, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների:

Շնորհակալություն տիկին Եղիազարյանին ահազանգի համար: Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք»:

5330 | 0
Facebook