Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ը վերանայել է դիմակ կրելու ցուցումները

16:40, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
ԱՀԿ-ը վերանայել է դիմակ կրելու ցուցումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի համավարակի «զանգվածային ակտիվ տարածում», և հեռավորություն պահելու հնարավորություն չկա: Այլ կերպ ասած՝ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, սակայն որոշակի պայմանների առկայության դեպքում:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ դիմակների կրումն անհրաժեշտ է, օրինակ, հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:

Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ բավարար հիմքեր չկան առողջ մարդկանց դիմակ կրել պարտադրելու համար:

10628 | 0
Facebook