Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնկալում ենք դոդացված, ռոբոտացված, սերժանտացված համակարգը փոփոխության տանող վճռական քայլեր»․ Արթուր Սաքունց

12:30, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Ակնկալում ենք դոդացված, ռոբոտացված, սերժանտացված համակարգը փոփոխության տանող վճռական քայլեր»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ շարունակաբար հետամուտ չես լինում «Ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը», ապա դոդացմանը, ռոբոտացմանը, սերժանտացմանն ավելանում են նորածին դոդացումներ, ռոբոտացումներ և սերժանտացումներ։

Երբ մեզ վրա էին հարձակվում ու շարունակում են հարձակումները, մտածում էիք, թե միայն մեզ վրա են հարձակվում (ու բացառությամբ մեկ երկու հոգու, լռում էիք, չտեսնելու էիք տալիս), ոչ, հարձակվում էին ժողովրդավարության, հեղափոխության վրա։

Ո՛չ պաշտոն, ո՛չ գովասանք ու խոսքեր էինք ակնկալում, ոչ էլ ակնկալում ենք, այլ՝ միայն քայլեր արդեն որպես իշխանություն` համակարգային, արմատական, հետևողական փոփոխությունների տանող քայլեր` դոդացված, ռոբոտացված, սերժանտացված պետական կառավարման համակարգը արմատական փոփոխության տանող վճռական, համալիր քայլեր։

Եվ բոլոր առաջարկները, խոսքերը, հորդորներն ու քննադատությունն այդ նպատակն են հետապնդել, հետապնդում են և հետապնդելու են»։

7285 | 2
Facebook