Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են․ #DailyMail

01:10, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են․ #DailyMail

Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում արագացել են, գրում է Daily Mail-ը:
     Հրապարակման համաձայն՝ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվում էր մոտ 86 հազար նոր դեպք: Սակայն անցած շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը կտրուկ աճել է և այժմ կազմում է օրական մոտ 114 հազար դեպք: Հիվանդության աճը պայմանավորված է կորոնավիրուսից առավել շատ տուժած երկրների` Հնդկաստանում, Ռուսաստանում և Հարավային Ամերիկայի երկրներում տարածման տեմպերի հետ:
     Միևնույն ժամանակ, COVID-19-ից մահացության վիճակագրությունը սկսել է նվազել: Հիվանդությունից մահացության առավելագույն ցուցանիշը գրանցվել է ապրիլի 16-ին, որը կազմել է 1.35 մահ՝ մեկ միլիոն մարդու հաշվարկով::

10126 | 0
Facebook