Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիան սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից

11:35, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Բրազիլիան սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ երկիրը մտադիր է հետևել Միացյալ Նահանգների օրինակին և լքել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հայտնում է Reuters-ը:
     «Ես հիմա հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ը, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կամ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կամ մենք նույնպես դուրս ենք գալիս։ Մեզ պետք չէ, որ դրսից ուղղորդեն, թե ինչ անենք մեր առողջապահության ոլորտում»,- նշել է Բոլսոնարուն։

Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի 646 006 դեպք, որոնցից 35 047-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 302 084 մարդ։

10370 | 0
Facebook