Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճիշտ չի լինի նորից գնալ տոտալ լոքդաունի»․ Նիկոլ Փաշինյան

09:25, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
«Ճիշտ չի լինի նորից գնալ տոտալ լոքդաունի»․ Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի՝ կյանքը կանգնելու է իր բոլոր հետևանքներով։ Եվ էսօր շատ երկրներ, այդ թվում՝ ՀՀ-ը գնացել է այդ ճանապարհով ու լոքդաունի ընթացքում, այո՛, թվերն ուրիշ են եղել, եղել են զրոյացված թվեր, սա հարցի լուծում է՞, ո՛չ, որովհետև նույնիսկ զրոյով՝ երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ։ Երբ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, վարակը սկսում է նորից տարածվել․․․ Այսինքն հավանականություն է առաջանում, որ կկանգնենք նորից լոքդաուն հայտարարելու խնդրի առաջ: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում: Որովհետև մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը․․․․Եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա է լինելու հարցի լուծումը»։

9854 | 0
Facebook