Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից». Գարիկ Սարգսյան

22:20, ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
«Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից». Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»:

| | |
6687 | 0
Facebook
COMMENT.am