Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Bentley-ն մտադիր է հազար աշխատատեղ կրճատել

18:45, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
#Bentley-ն մտադիր է հազար աշխատատեղ կրճատել

Լյուքս դասի մեքենաներ արտադրող բրիտանական Bentley Motors մեքենաշինական ընկերությունը կկրճատի աշխատատեղերի մեկ քառորդը՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս տևած դադարից հետո աշխատանքի վերադառնալիս։

«Մենք բառացիորեն ամեն ինչ արեցինք, որպեսզի կարողանանք նվազեցնել յոթ շաբաթ տևած դադարից հետո կրած կորուստները»,- նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը, գրում է Financial Times-ը:
     Ըստ նրա՝ ճգնաժամի պատճառով ընկերությունը կարող է այս տարի ֆինանսական կորուստներ արձանագրել:
     Ընկերությունը նախատեսում է 4,2 հազար աշխատատեղից կրճատել հազարը։

19949 | 0
Facebook