Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 450 հազարին

13:15, ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 450 հազարին

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 726 նոր դեպք, դուրս է գրվել 8 057 հիվանդ, մահացել՝ 144-ը։

Բոլոր հիվանդների 85%-ը կազմում են 65 տարեկանից ցածր անձինք, 9%-ը՝ երեխաներ են։ Արձանագրվել է մահվան ընդհանուր 5 528 դեպք, ապաքինվել է 212 հազար պացիենտ, ընդհանուր հիվանդները կազմում են 449 834։

Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 1 855 մարդ, Մերձմոսկվայում (762), Սանկտ Պետերբուրգում (378), Նիժնի Նովգորոդի (330) և Սվերդլովսկի (251) մարզերում:

5766 | 0
Facebook